Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով «ՍԱՔՈ ԲԻԹՈՒՄԵՆ» ՍՊԸ-ի լիազորված անձ Էդրիս Զահրաբի 02.11.2022 թվականի թիվ Զ-7061 հայտը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի վարչական տարածքում գտնվող՝ 03-059-0202-0041 կադաստրային ծածկագրով, «ՍԱՔՈ ԲԻԹՈՒՄԵՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 2,15817հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ չրանոց, ջերմոց և պարիսպ կառուցելու:
2․Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում: |