Այսօր: Կիրակի, 3 Մարտի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1382
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 45-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 45-Ա


Զեկ. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՎԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ, ՎԱՃԱՌՔԻ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 5-րդ կետով և  ուսումնասիրելով  Վանուշ Մանուկյանի 27.02.2023թ Ք-2781 դիմումը՝  համայնքի ավագանին որոշում է․

 

1. Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվողԱրտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 03-061-0938-0001 կադաստրային ծածկագրով 0.0828 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 2-րդ կարգի ջրովի վարելահող հողամասը ուղղակի վաճառքի եղանակով օտարել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող՝ 03-061-0115-0009 կադաստրային ծածկագրով 0.79037հա և 03-061-0114-0006 կադաստրային ծածկագրով 1.0208 հա գյուղատնտեսական նշանակության  հողամասերի սեփականատեր Վանուշ Մանուկյանին:

2. Հողամասի օտարման գին սահմանել կադաստրային արժեքի 100%-ի չափով՝ 370 944 (երեք հարյուր յոթանասուն հազար ինը հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ:

3. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.85 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner