Այսօր: Կիրակի, 3 Նոյեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 104-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻՄԻՏՐՈՎ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, 35-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ ենթակետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-038-0238-0011 կադաստրային ծածկագրով 0,2505 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (3-րդ կարգի բազմամյա տնկարկ՝ խաղող) օտարել աճուրդային եղանակով՝ հողամասի մեկնարկային գինը սահմանելով 1700000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ  դրամ։

2. Արտաշատ համայնքի Դիմիտրով գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-038-0238-0012 կադաստրային ծածկագրով 0,0887  հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (3-րդ կարգի բազմամյա տնկարկ՝ խաղող) օտարել աճուրդային եղանակով՝ օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանելով 600000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։

 3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:

 4. Հողամասերի օտարումը կազմակերպել մինչև 2023թ-ի դեկտեմբերի 31-ը:

 5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.88 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner