Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, ,,Նորմատիվ իրավական ակտերի մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, հաշի առնելով համայնքի բյուջեի ֆինանսական ծանարաբեռնվածությունը. համայնքի ավագանին ո ր ո շո ւ մ է` 1.Արտաշատ համայնքի ավագանու 29.11.2017 թվականի թիվ 49-Ա որոշման թիվ 2 հավելվածի` 1/,,Համայնքային քաղաքական պաշտոններ,, մասում կրճատել համայնքի ղեկավարի տեղակալի մեկ հաստիքը. 2/ ,,Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ,, մասում կրճատել վարչական շենքի պարետի հաստիքը. 3/ 56-րդ տողում ,,Վարչական շենքի փականագործ,, բառերը փոխարինել ,,Վարչական շենքի տնտեսվար,, բառերով: 2.Հաստատել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` փոփոխություններով հանդերձ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից: |