Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 189
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 51-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏԿԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 62Բ ՇԵՆՔԻ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, 57,7 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԸ ԼՅՈՎԱ ԽԱՉԻԿԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       Արտաշատի քաղաքապետի 12.12.2006 թվականի թիվ 252 որոշմամբ, Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62 բ շենքի թիվ 12 հասցեումգտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 57,7 քմ մակերեսով բնակարանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրվել է Լյովա Խաչիկի Նիկողոսյանին, ում հետ Արտաշատի քաղաքապետարանի կողմից 12.12.2006 թվականին կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Արտաշատ համայնքի ղեկավարի  20.03.2019 թվականի թիվ 255-Ա որոշմամբ 12.12.2006 թվականին կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը լուծվել է: Ներկայումս այդ բնակարանում հաշվառված է, բնակվում և գույքին փաստացի տիրապետում է Լյովա Խաչիկի Նիկողոսյանը:
  
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին  մասի 21-րդ կետով, ընդառաջելով Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62 բ շենքի թիվ 12 հասցեում գտնվող բնակարանի բնակիչ Լյովա Խաչիկի Նիկողոսյանի կողմից լիազորված անձ Արտաշես Լյովայի Նիկողոսյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 12.12.2019 թվականի թիվ Ն-2330 դիմումը,   համայնքի ավագանին   
որոշում  է՝

 

 

 

    Արտաշատ համայնքի Պատկանյան փողոցի թիվ 62բ շենքի թիվ 12 հասցեում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող 57,7 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել Լյովա Խաչիկի Նիկողոսյանին  (անձնագիր՝ AK 0536156):

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner