Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Քրիստինե Սահակյանի /23.09.2022 թվականի թիվ Ս-6007/ դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրիստինե Սահակյանը բազմազավակ մայր է /5 երեխա/, չի աշխատում, ընտանիքն ունի սոցիալական խնդիրներ, չի ստանում ընտանեկան նպաստ՝ համայնքի ավագանին որոշում է՝ «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի սաներ Սառա Կարենի Սահակյանին /ծնված 21.03.2018 թվականին/ և Հայկ Կարենի Սահակյանին /ծնված 12.10.2019 թվականին/ տալ տեղական վճարների գծով /յուրաքանչյուրին/ 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ ս/թ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:
|