Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |