ԱՁ Անահիտ Ավետիսյանի (Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, գ․Դվին, Հ․Շիրազի փ․, տուն 8) գործողություններն առաջացրել են վարչական իրավախախտում՝ <<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169․16-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչի կապակցությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1-րդ հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 34-րդ և 38-րդ հոդվածների հիմքով Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնում հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել է լսման օր: ԱՁ Անահիտ Ավետիսյանը ներկայացավ լսմանը, հայտնեց, որ վերացրել է իր կողմից կատարված իրավախախտումը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասով` որոշում եմ.
1.ԱՁ Անահիտ Ավետիսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։