Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 12-ի N 36-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, հաստատության տնօրեն Աննա Գասպարյանի 26.08.2025 թվականի Հ-10991 գրությունը՝ որոշում եմ.
1.«Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվող սան Ստեփան Գոռի Ստեփանյանի (ծնված 10.10.2022 թվականին) համար կիրառել տեղական վճարների նկատմամբ նվազեցման արտոնություն՝ 50%-ի չափով։
2.Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ ապահովել կիրառված արտոնության կատարումը և արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: