Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-001-0231-0002 կադաստրային ծածկագրով 0,77 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (4-րդ կարգի ջրովի վարելահող) օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4. Օտարումը կազմակերպել մինչև 2023թ․-ի դեկտեմբերի 31-ը:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |