Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արտյոմ Սերոբյանի ներկայացուցիչ Գևորգ Զաքարյանի 23.06.2025 թվականի ՃՀԱ/250/22409-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտյոմ Սերոբյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Ք․ Ալավերդյան փողոց 70/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0080-0026 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տանը կից շինության կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արտյոմ Սերոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: