Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի համայնքի ղեկավարի առաջարկած հետևյալ փոփոխությունները.
1)08.02.03.51 գործառական դասակարգման /մշակութային օբյեկտների հիմնանորոգում / 5113 հոդվածը պակասեցնել 263 000 000 ՀՀ դրամով.
2)06.06.01.54 գործառական դասակարգման /բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5241 հոդվածն ավելացնել 50 000 000 ՀՀ դրամով.
3)06.06.01.51 գործառական դասակարգման /ջրային կառույցների շահագործում և պահպանում/ 5134 հոդվածն ավելացնել 2 000 000 ՀՀ դրամով.
4)01.01.01.52 գործառական դասակարգման /վարչական օբյեկտների հիմնանորոգում/ 5134 հոդվածն ավելացնել 1 000 000 ՀՀ դրամով.
5)09.06.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների վերանորոգում/ 5113 հոդվածն ավելացնել 200 000 000 ՀՀ դրամով
6)08.01.01.52 գործառական դասակարգման / հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում/ 5129 հոդվածն ավելացնել 10 000 000 ՀՀ դրամով .
7)08.05.01.51 գործառական դասակարգման /հանգիստ,մշակույթ, կրոն այլ դասերի չպատկանող /,,Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն,, ՀՈԱԿ-ի 4511 հոդվածն ավելացնել 35 000 000 ՀՀ դրամով.
8)09.06.01.51 գործառական դասակարգման /նախադպրոցական հաստատությունների վերանորոգում/ 4251 հոդվածը պակասեցնել 35 000 000 ՀՀ դրամով
9)04.05.01.59 գործառական դասակարգման /փողոցների պահպանում և շահագործում/ 4216 հոդվածն ավելացնել 10 000 000 ՀՀ դրամով.
10)01.01.01.51 գործառական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4216 հոդվածը պակասեցնել 10 000 000 ՀՀ դրամով.
2.Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին,, N 251-Ն որոշման 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման 1-ին և 2-րդ հավելվածների:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|