Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-059-0241-0023 կադաստրային ծածկագրով 0,40634 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (4-րդ կարգ, ջրովի վարելահող) օտարել աճուրդային եղանակով։
2. Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 850000 (ութ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
3. Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով։
4. Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |