Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը՝ համայնքի ավագանին որոշոււմ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների կատարողականը՝ համաձայն հավելված 1-ի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի ծախսերի կատարողականը ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի և ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |