Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Գրիգոր Վարդանյանի դիմումը (թիվ Ք-7603, 17.06.2025թ) և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Ջրաշեն գյուղում գտնվող, Գրիգոր Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-080-0155-0012 կադաստրային ծածկագրով 1,109 հա, 03-080-0195-0006 կադաստրային ծածկագրով 0,488 հա և 03-080-0207-0001 կադաստրային ծածկագրով 0,58 հա հողամասերի հողատեսքը ցածրարժեքից (վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (կորիզավոր՝ ծիրան) հողատեսքի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։