Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ և 42-րդ կետերով, 102-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով 07․05․2004 թվականին ՀՀ Արարատի մարզի Դալար համայնքի ղեկավարի և <<Բերնար>> ՓԲ ընկերության միջև կնքված N։5/2004 վարձակալության պայմանագրի 10․2-րդ կետը, հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի 16․01․2024 թվականի թիվ Ե-180 գրությունը և <<Բերնար>> ՓԲ ընկերության տնօրենի առաջարկը (դիմում՝ 15․03․2024թ․, թիվ Տ-4185)՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ ՀՀ Արարատի մարզի Դալար գյուղական համայնքի և <<Բերնար>> ՓԲ ընկերության միջև 07․05․2004 թվականին կնքված N:5/2004 անշարժ գույքի (վկայական՝ N 771634) վարձակալության պայմանագրի 7․1-րդ կետով սահմանված ամսական վարձավճարը՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ, փոփոխել՝ ամսական վարձավճար սահմանելով 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |