Ղեկավարվելով Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով, Քաղաքացիական օրենսգրքի 204-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 21/04/2025 թվականի 03/14․1/6287-2025 գրությունը և «Սեյսմշին» ՍՊԸ-ի շենքի հետազննության արդյունքների տեխնիկական եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել քանդել /ապամոնտաժել/ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օրբելի փողոց 79/1 հասցեում գտնվող 1.0296հա մակերեսով 03-001-0165-0009 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում գտնվող 2335,1/2748,4քմ մակերեսով մանկապարտեզի շենքը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |