Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 237-Ա որոշումը՝ որոշում եմ.
1․Թույլատրել Արտաշատ համայնքի «ԱՐՏԱՇԱՏ-ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀՈԱԿ-ին ամսական 660.000 (վեց հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամով վարձակալելու ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 147 հասցեում գտնվող «ԱՐՏԱՍ-ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» ՍՊԸ–ին պատկանող տարածքը՝ ավտոպարկ օգտագործելու նպատակով։
2․Սույն որոշման կատարման պատասխանատու համարել «ԱՐՏԱՇԱՏ-ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Վազգեն Հովհաննիսյանին։
3․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։