Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Աշոտ Թարվերդյանի դիմումը (Ք-14040, 08.11.2023թ.), հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 26.12.2023թ. թիվ 6/1 արձանագրությունը՝ որոշում եմ.
1. Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող, Աշոտ Թարվերդյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-027-0201-0003 կադաստրային ծածկագրով 2 հա հողամասից 1,1 հա հողակտորը(կորիզավոր) և 0,2 հա հողակտորը(հնդավոր) բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի։
2. Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3. Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։