Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 981
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2382-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հունիսի 2025 թվականի N 2382-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԶԱՏԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԽՃՈՒՂԻ 5/5 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ կետով, Ազատավան համայնքի ավագանու 2017թ. հունիսի 05-ի Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 20 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշմամբ, Արտաշատ համայնքի ավագանու 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Ս․Խաչատրյանի 13․05․2025 թվականի թիվ Ք-6155 դիմումը՝ որոշում եմ․

 

1Արտաշատ համայնքի, Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղի 5/5 հասցեում գտնվող, 03-007-0049-0006 կադաստրային ծածկագրով, Սարգիս Սուրենի Խաչատրյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 0,29020/ ըստ ներկայացված հատակագծի/ հա մակերեսով  հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի և 228,8քմ ներքին մակերեսով պահեստի նպատակային նշանակությունը փոփոխել բնակելի նպատակային նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ որպես տնտեսական շինություն, ընդհանուր 295քմ ներքին մակերեսով խարխուլ շինությունների և 4,5 քմ մակերեսով պարսպի նպատակային նշանակությունը փոփոխել բնակելի նպատակային նշանակության։

2Սարգիս Խաչատրյանը հողամասի և շենք-շինությունների նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 478690/չորս հարյուր յոթանասունութ հազար վեց հարյուր իննսուն դրամ/, որից հողամասի համար՝ 290200 /երկու հարյուր իննսուն հազար երկու հարյուր/ՀՀ դրամ յուրաքանչյուր 1քմ-ի համար 100դրամ / 2902քմx100դրամ=290200դրամ/, շինությունների համար 158490/մեկ հարյուր հիսունութ հազար չորս հարյուր իննսուն/ ՀՀ դրամ 1քմ-ի համար 300դրամ/ 528,3քմ x300դրամ=158490դրամ/ և միանվագ վճար 30000 /երեսուն հազար/ դրամ։

3․0,29020 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում:

4.Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ:

5.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի՝ պարտականությունները կատարող Խ․ Հովակիմյան։

6․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner