Ղեկավարվելով "Գույքահարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և "Հողի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով, հաշվի առնելով Արտաշատ համայնքի բնակիչ, 3-րդ խմբի հաշմանդամ, բազմազավակ հայր Արման Հակոբյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը և ընդառաջելով նրա խնդրանքին. համայնքի ավագանին ո ր ո շ ո ւ մ է՝
Արտաշատ համայնքի Օրբելի փողոցի թիվ 13 տան բնակիչ Արման Հակոբյանին տալ շինության գույքահարկի արտոնություն 2 947 /երկու հազար ինը հարյուր քառասունյոթ/ դրամի չափով և հողի հարկի արտոնություն 18 886 /տասնութ հազար ութ հարյուր ութսունվեց/ դրամի չափով, ընդամենը 21 833 /քսանմեկ հազար ութ հարյուր երեսուներեք/ դրամ: |