Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Մակիչ Հակոբյանի 25.02.2025 թվականի թիվ ՃՀԱ/235/6941-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Մակիչ Հակոբյանին և Ծովինար Սարգսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արազու փողոց 2/7 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0075-0167 կադաստրային ծածկագրով հողամասում առևտրի սրահի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Մակիչ Հակոբյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: