Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Դավիթ Հարությունյանի 11.09.2024 թվականի թիվ ՇԹԴ/222/397-24 դիմումը, որոշում եմ․
1.Դավիթ Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Բաղրամյան գյուղի Ս. Շահումյան փողոց 2-րդ նրբանցք 2/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-022-0037-0006 կադաստրային ծածկագրով հողամասում քարե պարսպի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է/:
2.Դավիթ Հարությունյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել են 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: