Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 224-Ն որոշմամբ, հաշվի առնելով «ՓԻԼԱՎՋՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Փիլավջյանի 27.11.2024 թվականի թիվ Տ-16505 դիմումը՝ որոշում եմ.
1․«ՓԻԼԱՎՋՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2024 թվականի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի թիվ 22 հասցեում գործող 480 քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։