Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի ղեկավարի 2025 թվականի մարտի 25-ի «Անշարժ գույքից առանձնացվող հատվածներին հասցեներ տրամադրելու մասին» N 1161-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝ որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․
«Արտաշատ համայնքի Լանջազատ գյուղի Մ. Մաշտոցի փողոց, 117 հասցեում գտնվող, Գագիկ Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-045-0035-0008 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի առանձնացվող՝ 0․10261հա մակերեսով հատվածին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Լանջազատ, Մ. Մաշտոցի փողոց, 117 բնակելի տուն, երկրորդ՝ 0․06339 հա մակերեսով հատվածին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Լանջազատ, Մ. Մաշտոցի փողոց, 117/1 հողամաս»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։