Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 8-ի «ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱԶԱՏԱՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 195-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բյուրավան գյուղում գտնվող հենասյունները՝ 3.00մ d=57մմ 45հատ, 3.50մ d=57մմ 4հատ, 5.00մ d=57մմ 7հատ, գազատարը՝ L=289.5մ d=57մմ, 2 հատ բարձրացումը՝ 1.5մ, 1 հատ բարձրացումը՝ 2.0մ, 2 հատ իջեցումը՝ 2.0մ, 1 հատ իջեցումը՝ 3.0մ անհատույց և անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ շահագործման նպատակով։»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |