Այսօր: Շաբաթ, 28 Հունիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 559
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 144-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱՎՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾԵԼԻՍ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով, 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 42-րդ կետերով՝ համայնքի ավագանին որոշում է․ 

1.Տալ համաձայնություն՝ Արտաշատ համայնքի ղեկավարի կողմից համայնքի կարիքների համար համայնքապետարանի բնականոն գործունեությունը կազմակերպելու նպատակով ծառայողական ավտոմեքենա հատկացնելու փոխարեն, որպես այլընտրանքային եղանակով իրականացվող ծախսեր, տրամադրելու փոխհատուցում վառելանյութի տեսքով այն աշխատակիցներին, ովքեր համայնքի կարիքների համար շահագործում են մասնավոր ավտոմեքենաները:

2.Այլընտրանքային վառելանյութի ծախսի նորմայի հաշվարկման համար հիմք ընդունել արտադրող գործարանի կողմից տվյալ ավտոմեքենաների 100կմ վազքի համար սահմանված վառելանյութի ծախսի նորման: Անհրաժեշտության դեպքում կիրառել մինչև 10% ուղղիչ գործակիցներ:

3.Մեկ հաշվարկային միավորի համար այլընտրանքային փոխհատուցմամբ վառելանյութի ծախսի տարեկան չափաքանակ սահմանել 730լ (ծախսվող վառելանյութի ծավալը՝ 2.0 լ x 365 օր):

4.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.14 Կբ) ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
(14.44 Կբ) ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner