Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող 03-001-0426-0023 կադաստրային ծածկագրով 0,26557 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը (2-րդ կարգի ջրովի վարելահող) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով օտարել աճուրդային եղանակով:
2.Օտարվող հողամասի մեկնարկային գինը սահմանել 1 189 754 (մեկ միլիոն հարյուր ութսունինը հազար յոթ հարյուր հիսուն չորս) ՀՀ դրամ։
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |