Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 2-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի» 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է.

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 251-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները. 

1. Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «11 335 986 568 »թիվը  փոխարինել «12 266 750 400 » թվով:

2. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը՝ 930 763 832.40 ՀՀ դրամ է, որից վարչական մասի մնացորդը՝ 925 961 909.90 ՀՀ դրամ, ֆոնդային մասի մնացորդը 4 801 922.50 ՀՀ դրամ.

ա)Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից 22 286 216 ՀՀ դրամն ուղղել Արտաշատ համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2023 թվականի բյուջեով ֆինանսավորման ենթակա, սակայն չֆինանսավորված ելքերին՝ առկա պարտավորությունների կատարմանը.

բ)Բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդից  903 675 693.90 ՀՀ դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս :» :

3. Որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի  «6 711 666 200» թիվը փոխարինել «6 733 952 416» թվով:

4. Որոշման 3-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «5 924 320 368» թիվը  փոխարինել «6 832 797 984.40» թվով  :

5. Որոշման հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման  հավելված 1-ի: 

6. Որոշման հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման  հավելված 2-ի: 

7. Որոշման հավելված 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման  հավելված 3-ի:

8. Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի 2024 թվականի բյուջեի տարեվերջի միջոցների հավելուրդը կամ դեֆիցիտը(պակասուրդը) համաձայն սույն որոշման հավելված 4-ի և համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի(պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն սույն որոշման  հավելված 5-ի»: 

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(240.50 Կբ) Հավելված
(17.93 Կբ) Տեղեկանք հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner