Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով և ընդառաջելով Ա․ Նիկողոսյանի 01/04/2025 թվականի N Ք-4313 դիմումին և հաշվի առնելով, որ անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Գայի փողոց 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականատեր՝ Արմեն Ալբերտի Նիկողոսյանը հատկացված 0,06հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործվում է 0,08772հա մակերեսով հողամաս և չեն պահպանվել նշված հողամասում կառուցված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Գայի փողոց 16 հասցեում գտնվող՝ Արմեն Ալբերտի Նիկողոսյանին /ծնված 25/07/1969 թվականին/ սեփականության իրավունքով պատկանող 0,06հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0,02772հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել վերը նշված անձի սեփականության իրավունքը:
2․Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
3․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի, Գայի փողոց 16 գտնվող 0,08772հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1 բնակելի տան, թիվ 7 կաթսայատան և թիվ 4 տնտեսական շինության նկատմամբ /կառուցված 1968, 1995 թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել Արմեն Ալբերտի Նիկողոսյանի /ծնված 25/07/1969 թվականին/ սեփականության իրավունքը:
4․Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
5․Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ. Հովակիմյանին։
6․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։