Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 42-րդ կետերով, հիմք ընդունելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Ե.Մխիթարյանի 10 փետրվարի 2025 թվականի թիվ Տ-1718 գրությունը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 10.07.01.53 գործառնական դասակարգման (հասարակական կազմակերպություններին աջակցություն) 4819 հոդվածից (նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին) «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության անունով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում բացված 217001061738001 հաշվեհամարին փոխանցել 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամ՝ Արտաշատ քաղաքի տարեցների և հաշմանդամների առաջնային սոցիալական խնդիրները լուծելու համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |