Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1023-1024-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատի համայնքապետարանի և «Լևան» ՍՊԸ-ի միջև 20.03.2025 թվականին կնքված թիվ ԱԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/11-1 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Արտաշատ համայնքի կարիքների համար գույքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ (Բազկաթոռ ղեկավարի՝ 1 հատ, արժեքը՝ 192000 /մեկ հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ), (Աթոռներ՝ 2 հատ, արժեքը՝ 192000 /մեկ հարյուր իննսուներկու հազար/ ՀՀ դրամ)՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի:
2.Հաստատել Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2024 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 342-Լ որոշման 12-րդ հավելվածում 1025, 1026 և 1027-րդ տողերի ավելացմամբ կատարված փոփոխությունը՝ Արտաշատի համայնքապետարանի և «Սուր Արթուր» ՍՊԸ-ի միջև 20.03.2025 թվականին կնքված թիվ ԱԱՄԱՀ-ԷԱՃԱՊՁԲ-25/11-2 ծածկագրով պայմանագրի շրջանակներում Արտաշատ համայնքի կարիքների համար գույքի ձեռք բերմամբ պայմանավորված՝ (Աթոռներ՝ 20 հատ, արժեքը՝ 3168000 /երեք միլիոն հարյուր վաթսունութ հազար/ ՀՀ դրամ), (Չհրկիզվող պահարան՝ 1 հատ, արժեքը՝ 128700 /մեկ հարյուր քսանութ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ), (Կախիչ՝ 1 հատ, արժեքը՝ 49500 /քառասունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ)՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|