Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Արմենակ Բաբայանի 24.02.2025 թվականի թիվ ՃՀԱ/251/6813-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Արմենակ Բաբայանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավետ գյուղի Զորավար Անդրանիկի փողոց 3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-062-0054-0017 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Արմենակ Բաբայանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: