Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով «ՍԻՍ ԵՎ ԱՐԱՐԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արմենակ Մեջլումյանի 24.07.2025 թվականի թիվ Տ-9342 դիմումը՝ որոշում եմ.
1․ «ՍԻՍ ԵՎ ԱՐԱՐԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ 2025 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի թիվ 11 հասցեում գործող 225․4քմ մակերեսով օբյեկտում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։