Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջները, հաշվի առնելով քաղաքացի Արտյոմ Ասատրյանի դիմումը (Ք-12364 10.09.2024թ.), ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 29.10.2024թ. թիվ 5/3 արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղում գտնվող, Արտյոմ Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող, 03-025-0111-0013 կադաստրային ծածկագրով 0,3 հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (խաղող) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող հողատեսքի։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
4.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։