Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 340-Ն որոշումը, հաշվի առնելով անհատ ձեռնարկատեր Արմինե Կարապետյանի 30.10.2025 թվականի թիվ Տ-14327 հայտը՝ որոշում եմ․
1․Անհատ ձեռնարկատեր Արմինե Կարապետյանին տալ 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Իսակով փողոցի թիվ 60 հասցեում գործող 45 քմ մակերեսով խանութում ոգելից խմիչքների վաճառքի թույլտվություն:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։