Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հաշվի առնելով 1-ին խմբի զին.հաշմանդամ Արտակ Նիկողոսյանի ընտանիքի սոցիալական ծանր վիճակը, ընդառաջելով նրա խնդրանքին (դիմում թիվ Ն-8323, 14.12.2022 թվական), համայնքի ավագանին որոշում է․
1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 45 շենքի թիվ 29 բնակարանի բնակիչ Արտակ Հենզելի Նիկողոսյանին (անձնագիր AU0601295, տրվ. 01.02.2022 թվական, 027) հատկացնել ամենամսյա դրամական օգնություն 20 000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով:
2.Արտաշատ համայնքի 2023 թվականի բյուջեի 10.07.01.54 (սոցիալապես անապահով անձանց աջակցություն) գործառնական դասակարգման 4729 (այլ նպաստներ բյուջեից) հոդվածից ամենամսյա գումարը փոխանցել «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի՝ Արտակ Նիկողոսյանի անունով բացված հետևյալ հաշվեհամարին 19300471579600:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ: