Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001 թվականի թիվ 286, 26.05.2016 թվականի թիվ 550-Ն որոշման 1-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներով հաստատված կարգով, համայնքի ավագանու 20.10.2020 թվականի ,,Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ 4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին,, թիվ 92-Ա որոշմամբ և ընդառաջելով Ա.Հարությունյանի լ/ա Ս.Սաֆարյանի 28.09.2021 թվականի թիվ Հ-1801 դիմումին. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է՝ 1. Արտաշատի համայնքի սեփականությունը հանդիսացող, Ա.Խաչատրյան փողոցի թիվ 129/2 հասցեում գտնվող, Անահիտ Միշայի Հարությունյանին /ծնվ.17.12.1953 թվականին, անձն.AM0735520 տրված 21.05.2012թվ.,001կողմից/ սեփականության իրավունքով պատկանող, Ա.Խաչատրյան փողոց թիվ 129 հասցեում գրանցված 0,045հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին /ծածկագիր 03-001-0044-0002/ կից 0,02066հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը /ծածկագիր՝ 03-001-0044-0014/, քանի որ հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր, թույլատրել ուղղակի վաճառքի կարգով, գործունեությունն ընդլայնելու նպատակով օտարելու Ա.Հարությունյանին: 2. Հողամասի օտարման գինը սահմանել կադաստրային արժեքի 200% չափով: 3. Օտարումը կազմակերպել 2021թվականի ընթացքում: |