Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Գեղամ Հակոբյանի դիմումը (թիվ Ք-14064 08.11.2023թ.), հիմք ընդունելով Արարատի մարզպետի 08.09.2022թ. N01/04972-2022 գրությունը և Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների կողմից կազմված արձանագրությունը՝ որոշում եմ․
1.Արտաշատ համայնքի Բուրաստան գյուղում գտնվող, Գեղամ Հակոբյանին, Նվարդ Կարապետյանին, Մանուկ Հակոբյանին, Նշան Հակոբյանին և Վիրապ Հակոբյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-027-0123-0005 կադաստրային ծածկագրով 0,371 հա հողամասի հողատեսքը ցածրարժեքից (վարելահող) փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ բազմամյա տնկարկ՝ նորատունկ կորիզավոր (դեղձ)։
2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:
3.Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման բաժնին՝ ապահովել անշարժ գույքի հարկից ազատման արտոնության գործընթացը՝ հարկից ազատման ժամկետ սահմանելով 1(մեկ) տարի։
4․Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։