Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 580
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 189-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 սեպտեմբերի 2025 թվականի N 189-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ Կ․ ՄԱՐՔՍԻ ՓՈՂՈՑ 18/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի 02/09/2025թ․ Ե-186 գրությամբ ներկայացված  գնահատման հաշվետվությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կ․ Մարքսի փողոց 18/6 հասցեում գտնվող հողամասը՝

լոտ 1- ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կ․ Մարքսի փողոց 18/6 հասցեում գտնվող՝ 03-001-0057-0303 կադաստրային ծածկագրով, 0․0152 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:

2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 12746 000 /տասներկու միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ:

3․Առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 15 տոկոսի չափով, բայց ոչ պակաս քան գույքի գնահատված շուկայական արժեքի  50 տոկոսը: Գույքի կադաստրային արժեքը գնահատված արժեքի 50 տոկոսից բարձրանալու դեպքում՝ պետք է լինի ոչ պակաս, քան գույքի կադաստրային արժեքի 100 տոկոսը։

 

4․ Սահմանել, որ հողամասի աճուրդի մասնակից չլինելու հիմքով չկայանալու դեպքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի ուժով ենթակա են կիրառման «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի դրույթները։

5.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:

6.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -17

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -6

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԵՐՄՈՅԱՆ ՌՈԲԵՐՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(19.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner