Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Բարիս Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ռադիկ Ազատյանի 24.06.2025 թվականի ՃՀԱ/254/22605-25 դիմումը՝ որոշում եմ․
1․Բարիս Հովհաննիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Մայիսյան փողոց 5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-074-0034-0010 կադաստրային ծածկագրով հողամասում օժանդակ շինության և քարե պարսպի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Բարիս Հովհաննիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: