Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 613-րդ հոդվածով, Հողային օրենսգրքի 48-րդ և 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի «ա» ենթակետը և հիմք ընդունելով Մ․Օհանյանի 17.06.2025 թվականի Ք-7650 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է․
1.ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 43/6 հասցեում գտնվող, Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող, 03-001-0033-0120 կադաստրային ծածկագրով՝ 0.0006 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել Մելանյա Վարուժանի Օհանյանին՝ (ծնված՝ 27/07/1970թ․) գովազդային վահանակ տեղադրելու նպատակով։
2.Վարձակալության տարեկան վճարը սահմանել 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ:
3.Վարձակալության ժամկետը սահմանել 5 (հինգ) տարի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: