Գագիկ Սեգեյի Մուրադյանը ծնվել է 1957 թվականի հունվարի 4-ին Արտաշատ քաղաքում, մանկավարժի ընտանիքում:
1963-1973թթ. սովորել և ավարտել է Արտաշատ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1973-1974թթ. աշխատել է Արտաշատ քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում, որպես լաբորանտ:
1974-1979թթ. սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը:
1979-1981թթ. աշխատել է գյուղաշխատողների արհմիության շրջկոմում, որպես տնտեսագետ:
1981-1988թթ. աշխատել է ՀԼԿԵՄ Արտաշատի շրջկոմում՝ սկզբում որպես հրահանգիչ, այնուհետև որպես կազմակերպչական բաժնի վարիչ:
1988-1991 թթ. աշխատել է ՀԿԿ Արտաշատի շրջկոմի կազմբաժնի հրահանգիչ:
1991-1993թթ.ընտրվել է «Արման» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ:
1993-1997թթ.աշխատել է Արտաշատի գինու գործարանում՝ սկզբում որպես տեխնոլոգ, այնուհետև գինու շշալցման արտադրամասի վարիչ:
1997-1998թթ.աշխատել է «Դվին» ԲԲԸ-ի փոխտնօրեն:
1998-2001թթ. աշխատել է Արարատի մարզպետարանում, որպես մարզպետի խորհրդական:
2001-2015թթ. եղել է Արտաշատ համայնքի ղեկավարը:
Ամուսնացած է ունի երկու որդի: |