Բոլոր բաժնի պետերին - ՀՀ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ կողմից տրված եզրակացությունում անհամապատասխանությունների փաստերով ներկայացված խնդիրների վերացման, շտկման միջոցառումների գործողությունների մասին ներկայացնել տեղեկատվություն մինչև փետրվարի 20-ը․
Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Պողոսյանին – Հսկողություն իրականացնել պաշտոնական գրությունների սահմանված ժամկետներում կատարման ընթացքին․
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին- Իրականացնել գյուղատնտեսական աշխատանքները վարչական ղեկավարների հետ համատեղությամբ (դաշտամիջյան առուների մաքրում)․
- Իրականացնել շիթային ոռոգման համակարգի ուսումնասիրություն․
Գնումների բաժնի պետ Փսյլակ Հակոբյանին – Կատարել չափագրման, գրադարանի, Մխչյանի խորքային պոմպի, սեղմված գազի գնումներ։
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին և Գնումների բաժնի պետ Փսյլակ Հակոբյանին -
Իրականացնել հակակարկտային կայանների լիցքավորման և պահպանման գնումների գործընթացը․
Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ – ամենօրյա հսկողություն իրականացնել համայնքի սանիտարական աշխատանքներին․
Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին –
Պարբերաբար կատարել ստուգայցեր մանկապարտեզներ, խիստ ուշադրություն դարձնել երեխաներին տրվող սննդի որակին․
Եկամուտների հաշվառման բաժնի պետ Ռուբեն Ավետիսյան - իրականացնել շարունակական աշխատանքներ տանել POS տերմինալների տեղադրման գործընթացին։
|