Բոլոր բաժնի պետերին- Նախապատրաստել և ներկայացնել 2023 թվականի մայիսի 5-ին կայանալիք հերթական ավագանու նիստի քննարկվող հարցերի նախագծերը,
Արտաշատ համայնքում աղբահանության համար չսահմանաված տարածքներում բոլոր տեսակի կուտակումների վերաբերյալ զեկուցել համայնքի ղեկավարի օգնական Ա․ Հովակիմյանին,
Քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կարեն Պողոսյանին – Խիստ ուշադրություն դարձնել փաստաշրջանառությանը և 7-օրյա ժամկետում պատասխանել ուշացած գրություններին և դիմումներին,
Սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետ-Ներսես Գեղամյանին-Կատարել փոփոխություն 2022 թվականի մարտի 10-ին հաստատված ավագանո «Արտաշատ համայնքում սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծելու կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ,
Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանին- Բաժնում իրականացնել աշխատանքների ճիշտ բախշում բաժնի աշխատակիցների միջև,
-Իրականացնել 7-օրյա ժամկետում երթևեկության ձեռքբերման գործընթացը , 2-օրյա ժամկետում՝ գծանշման ձեռքբերման գործընթացը,
Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին –Հասցնել ավարտին դաշտամիջյան ճանապարհների բարեկարգման աշխատանքները,
Գլխավոր ճարտարապետ Վարդան Այվազյանին - Խիստ հսկողություն իրականացնել բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման աշխատանքներին,
Եկամուտների հաշվառման բաժնի պետ Ռուբեն Ավետիսյան–Ճշտել Արտաշատ համայնքում տերմինալների տեղադրման և սպասարկման հետագա գործընթացի վերաբերյալ ,
Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առեվտրի, սպասարկման եվ գովազդի բաժնի պետ Զարեհ Հակոբջանյանին –Բացօթյա առևտուրը չթույլատրված վայրերում կանխելու համար կազմակերպել ոստիկանության հետ շրջայցեր։ |