Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և ուսումնասիրելով Ս․ Խուդավերդյանի 23/10/2024 թվականի N ՃՀԱ/250/5175-24 հայտը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Արտաշատ համայնքի Մխչյան գյուղում գտնվող, Սամվել Վրեժի Խուդավերդյանին սեփականության իրավունքով պատկանող 0,21143հա մակերեսով, 03-059-0279-0027 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ գյուղմթերքի արտադրամաս, մրգի չրանոց և պահեստ կառուցելու նպատակով։
2․ Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |