Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եվ փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «ՕԳՕ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մանուկյանիդիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. 1. Տրամադրել նախնական համաձայնություն «ՕԳՕ» ՍՊԸ-ի( իրավաբանական հասցե՝ ՀՀ ք. Երևան, Ալիխանյան փ., 12 շ., 2բն.) կողմից նախատեսված՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող, մարզ Արարատ, համայնք Արտաշատ, գյուղ Շահումյան Երևան-Երասխ մայրուղի 18-20կմ 1/3 հողամաս հասցեում(կադաստրային ծածկագիր՝ 03-074-0233-0004) բենզալցակայանի կառուցման աշխատանքների իրականացմանը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |