Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29 դեկտեմբերի 2011 թվականի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ վարչապետի 22 դեկտեմբերի 2009 թվականի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Արարատ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 14.11.2022 թվականի թիվ 2/փ-265 դրական եզրակացությունը և ՀՀ Արարատի մարզպետի 15․11․2022 թվականի թիվ 01//06228-2022 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի գլխավոր հատակագծում /գոտևորման նախագծում/ 03-097-0017-0042 կադաստրային ծածկագրով 0,0994 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի:
2. Առաջարկվում է համայնքի ղեկավարին նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և ապահովել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում սույն որոշումից բխող փոփոխությունը:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |