Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով՝ համայնքի ավագանին որոշում է․ 1.Աճուրդային եղանակով օտարել ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 168 հասցեում գտնվող հողամասը՝
լոտ 1-ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բարձրաշեն գյուղի Մ․ Մաշտոցի փողոց 168 հասցեում գտնվող՝ 03-023-0051-0001 կադաստրային ծածկագրով, 0,1հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս:
2․Հողամասի օտարման մեկնարկային գին սահմանել՝ 1 100 000 /մեկ միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ:
3.Աճուրդն անցկացնել բաց դասական եղանակով:
4.Օտարումը կազմակերպել մեկ տարվա ընթացքում։
5.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |