Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքային բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2/փ-287 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2023 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 01/05484-2023 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում գտնվող 03-001-0604 կադաստրային ծածկագրով 0.00532 հա մակերեսով հողամասից 0.00407 հա մակերեսով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի և 03-001-0603-0006 կադաստրային ծածկագրով 0.00475 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսք հողամասի փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողերի
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի գոտևորման նախագծում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |